Валюта:

Լրակազմ՝ oդապարիկ Korshun

Լրակազմ՝ oդապարիկ Korshun
Լրակազմ՝ oդապարիկ Korshun
Լրակազմ՝ oդապարիկ Korshun
2370,00 դր.
Լրակազմ՝ ««Korshun» թռչուններ վախեցնող դինամիկական սարք» (օդապարիկ, դրոշակաձող, տեղադրման խողովակ): Օդապարիկը, քամու տակ ճախրելով, նմանակում է գիշատիչ թռչնի թռիչքը, արդյունավետ պաշպանելով բացօդյա տարբեր օբյեկտները, որտեղ անցանկալի է թռչունների ներկայությունը:
Այս ապրանքի մասին հարցրեք
Հարցրեք Հարցրեք

Թռչունների շատ տեսակներ վախենում եմ գիշատիչներից, առանձնապես՝ գիշատիչ թռչուններից: Գիշատիչ թռչնի ուրվապատկերի տեսքով պատրաստված «Korshun» թռչուններ վախեցնող դինամիկական սարքը (օդապարիկ) տեղադրում են կարթի վրա, օբյեկտից 4-6 մ բարձրության վրա (կամ ցանկացած նման դրոշակաձողի վրա), որտեղ անցանկալի է թռչունների ներկայությունը:

Оդապարիկ "Коrshun"նոյնիսկ ամենաթույլ քամու ժամանակ (3-ից մինչև 4 մ/վայրկ.) գերազանց նմանակում է գիշատիչ թռչնին (ճախրելու պահին): Եվ դիմանում է 15-ից մինչև 20 մ/վայրկ. քամու պոռթկումներին: Դրան նպաստում է նաև կառուցվածքի բարձր ճկունությունը: Օդապարիկի մոնտաժումը հատուկ ունակություն չի պահանջում՝ համապատասխանորեն տեղադրված կառուցվածքը աշխատում է առանց Ձեր օգնության: 3-ից մինչև 4 մ/վայրկ. ուժգնությանբ քամու ժամանակ օդապարիկը ինքնուրույն բարձրանում է դեպի երկինք, միանգամայն հաջողությամբ լուծելով գիշատիչ թռչնի թռիչքի նմանակման խնդիրը:

Հետազոտություններ են իրականացվում նաև այլ տեսակի վնասատու թռչուններին վախեցնելու խնդիրները լուծելու համար: Եթե ունեք խնդիրներ այլ թռչունների հետ՝ խորհրդատվության համար դիմեք մեր մասնագետներին:

Կիրառման ոլորտը՝ խաղողի այգիներ, այգիներ, ամառանոցներ, շենքերի տանիքներ, նավամատույցներ, աղբանոցներ, արտադրական տարածքներ և այլն:

«Korshun» թռչուններ վախեցնող դինամիկական սարքի առավելությունները՝

  • - բարձր արդյունավետություն.
  • - անվնաս է փետրավորների համար.
  • - անկախ է սնուցման աղբյուրներից.
  • - բացարձակ անաղմուկ է (կարելի է օգտագործել բնակելի տների մոտ).
  • - տեղադրման և շահագործման պարզություն:

Վախեցնող դինամիկական սարքի հավաքման հրահանգ՝

  1. Կարճ ձողերը մտցնել թևերի մեջ, խողովակի միջոցով միացնել կենտրոնամասում: Երկար ձողերը խաչաձևված մտցնել պոչի մեջ (նկար 2):
  2. 2 մմ հաստությամբ կարթաթելը կամ 1 մմ ավել հաստությամբ կապրոնե թելը ամրացնել երեսամասում գտնվող օղակից (նկար 1), իսկ մյուս ծայրը անուր կապել հիմնական ձողի ծայրից: Ուժեղ պոռթկումնալից քամու ժամանակ կարթաթելի փոխարեն խորհուրդ է տրվում ավիամոդելային ռետիներիզ օգտագործել, որը գերազանց փոխհատուցում է քամու պոռթկումները, թույլ չտալով օդապարիկին շրջվել: Հիմնական ձողը պետք է լինի 4-ից մինչև 6 մետր երկարությամբ (դրոշակաձողն ու կարթաթելը լրակազմի մեջ չեն մտնում): Ձողը անհրաժեշտ է այնպես տեղադրել, որպեսզի օդապարիկը ճախրի բերքից 1,5-2 մ բարձրության վրա:

Կարելի է նաև հաշվի առնել Ձեր տարածաշրջանում գերիշխող քամիների փնջագիրը (վարդը) և ձողը համապատասխան կողմ թեքել, 25-30 աստիճան անկյան տակ, որպեսզի նվազեցվի կարթաթելի (թելի) փաթաթվելը ձողին:

ԿԱՐԵՎՈ՛Ր Է: Այս կամ այն թռչուններին վախեցնելու ժամանակ առավելագույն արդյունքին հասնելու համար, խորհուրդ է տրվում ձայնային սարքերի համատեղ օգտագործումը թռչուններ վախեցնող տեսային սարքերի հետ, որպեսզի թռչունները միաժամանակ լսեն և տեսնեն վտանգը:

Անվտանգության միջոցներ՝ Օդապարիկը բաց մի թողեք էլեկտրահաղորդման օդային գծերի մոտ կան ամպրոպի ժամանակ՝ Դուք ռիսկում եք հոսանքի (կայծակի) հարված ստանալ: Ձողիկները պատրաստած են ապակեպլաստիկից: Մատները չծակծկելու համար վախեցնող սարքի կառուցվածքը անհրաժեշտ է հավաքել ռետինե ձեռնոցներով:

 

коментарии

Add comment


Security code
Refresh

С этим так же смотрят

Խանութի մասին

Թռչնի ռեվալեր «Korshun» - հացահատիկային վնասատուներից ձեր բերքի համապարփակ պաշտպանություն: Առաքում ամբողջ Հայաստանով:

Խորհրդակցություն

phone

+7 9587568704 

+7 7273505831

 

 

Գրաֆիկ

  • Mon-Fri: 9: 00-17: 00
    Շաբաթ, կիրակի: շաբաթ

 

Սոցիալական ցանցեր