Валюта:

ԹՌՉՆԱԳՐԻՉՆԵՐԸ `ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ԹՌՉՈՒՆՆԵՐ ՎԱԽԵՑՆՈՂ ՍԱՐՔԵՐԸ՝ արդյունավետ միջոց են բերքի համար փետրավորների դեմ պայքարելու ժամանակ:

Ձեզ գրոհու՞մ են թռչունները: «Korshun» թռչուններ վախեցնող սարքերը կօգնեն ազատվել անկոչ հյուրերից:

Ագարակատերերն ու այգիների տերերը փետրավորների հարձակումներից հսկայական վնասներ են կրում : Թռչունները ոչնչացնում են ցանքը և վնասում են հասած հասկերը, ուտում են կանաչ տերևները, մրգատու ու խաղողի այգիների պտուղները: Եվ, չնայած բնության շրջապտույտում նրանց մեծ օգտին ու անկապտելի տեղին ու արտաքին գեղեցկությանը՝ թռչունների երամները հսկայական վտանգ են ներկայացնում այգեգործության համար:

Օրինակ՝ ագռավները, արջնագռավներն ու սերմնագռավները պոկում են դուրս եկած աշնանացանը, ուտում են լոլիկն ու ամսական բողկը: Իսկ սարյակները կարող են ոչնչացնել բալի, խաղողի կամ կեռասի բերքի 10-ից մինչև 50% : Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեզոնին փետրավորի մեկ ներկայացուցուցիչ կարող է ուտել 0,5-ից մինչև 2 կգ հատապտուղ: Իհարկե, դա այնքան ել շատ չէ, եթե Ձեր այգում մեկ սարյակ է բնակվել: Բայց թռչունը մի ահավոր հատկություն ունի՝ հավաքվել երամներով: Եվ, հետևաբար, նախաճաշին և ընթրիքին ձեր տարածքը կարող են այցելել մի քանի տասնյակից մինչև հազարավոր թռչուններ: Նման քանակությունը՝ էական վտանգ է բերքին: Հետևաբար, անհրաժեշտ է մշակել սեփական ունեցվածքը պաշտպանելու ռազմավարությունը:

Արդյունավետ միջոց է «Korshun» թռչուններ վախեցնող սարքը: Գիշատիչ թռչունների բնական ձայների, ինչպես նաև զոհի տագնապալի ձայնի վերարտադրումը՝ թռչունների դեմ պայքարի ու վախեցնելու ամենաարդյունավետ տարբերակն է:

 «Korshun» վախեցնող բիոձայանային սարքը օգնում է փետրավոր վնասատուների շատ տեսակների դեմ պայքարում՝ սարյակներ, ագռավներ, արջնագռավներ, սերմնագռավներ և այլն: Փետրավոր կործանողների դեմ ձայնային զենքի նման տեսակը փորձարկվել է դաշտերում, ագարակներում, այգիներում, և այն ապացուցել է իր այդյունավետությունն ու օգտագործման պարզությունը:

Շատ անախորժություններ են պատճառում թռչունները նաև ձկնաբույծներին: Բացի ուտելուց, թռչունները խախտում են նաև ձկների սննդային ակտիվությունը, ինչը զգալիորեն նվազեցնում է ձագախմբի վերջնական քաշը: Փետրավորներից շատերը մակաբույծներ և մանրէներ են տարածում, որոնք ձկների հիվանդությունների հարուցիչներն են դառնում:  Թռչունների ծերտում առկա մանրէները փչացնում են ջրի որակը և նրանում զգալիորեն նվազեցնում են թթվածնի մակարդակը : Ինչը իր հերթին պատճառ է դառնում, որ ձուկը սկսում է շնչահեղձ լինել, և լճակը դատարկվում է: Կիսատ կերված կամ թռչնից վնասված ձուկը հրապուրակեր է դառնում այլ գիշատիչների համար և խթանում է սնկային վարակների զարգացումը:

Եվս մեկ սարսափելի հետևանք է մեր փետրավոր բարեկամների ծերտը: Գերազանց պարարտանյութը քաղաքի սահմանում դառնում է իրական վտանգ: Նրանում պարունակվում է մետաղը քայքայող թթու: Այդ մետաղից են կառուցված կամուրջները, սյուները, խողովակաշարերը: Կարևոր դեր ունեն նաև քաղաքի մշակութային արժեքները՝ հուշարձանները, շատրվանները, արձանները, որոնք թռչունների երամներից «զարդարանքի» տեսքով թողած ծերտի շնորհիվ կորցնում են իրենց գեղագիտական գրավչությունը: «Korshun» թռչուններ վախեցնող սարքի կիրառումը թույլ կտա նվազեցնել մաքրման ծախսերը և պահպանել շենքերի կամ հուշարձանների տեսքն ու գրավչությունը:

 

Խանութի մասին

Թռչնի ռեվալեր «Korshun» - հացահատիկային վնասատուներից ձեր բերքի համապարփակ պաշտպանություն: Առաքում ամբողջ Հայաստանով:

Խորհրդակցություն

phone

+7 9587568704 

+7 7273505831

 

 

Գրաֆիկ

  • Mon-Fri: 9: 00-17: 00
    Շաբաթ, կիրակի: շաբաթ

 

Սոցիալական ցանցեր